Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Իշխա­նու­թ­յան անլր­ջու­թ­յու­նից են շո­կի մեջ

Իշխա­նու­թ­յան անլր­ջու­թ­յու­նից են շո­կի մեջ
08.05.2020 | 00:40
Նի­կոլ Փա­շի­նյա­նի «հե­ղա­փո­խու­թյու­նից» ա­մե­նա­շա­տը տու­ժել է ի­րա­վա­պահ հա­մա­կար­գը։ Այն հա­մա­կար­գը, ո­րը, ըստ Փա­շի­նյա­նի, շո­կի մեջ է, բայց ի­րա­կա­նում ոչ Փա­շի­նյա­նի մատ­նան­շած ան­հե­թեթ պատ­ճառ­նե­րով։ Ի­րա­վա­պահ հա­մա­կար­գը կրակն է ըն­կել քա­ղա­քա­կան իշ­խա­նու­թյան աբ­սուր­դի հաս­նող հրա­հանգ­նե­րի ձեռ­քը, երբ ի­րա­կան գոր­ծա­ռույ­թը թո­ղած, վար­չա­պե­տի քիմ­քին հա­րիր քա­ղա­քա­կան ան­հե­թեթ հար­ցեր լու­ծե­լով է զբաղ­ված։ Իբր «բա­րե­փո­խում» են ոս­տի­կա­նու­թյունն ու ԱԱԾ-ն։ Իսկ ի­րա­կա­նում այդ բա­րե­փո­խում­նե­րի հետևան­քով ու­ժա­յին­նե­րը ոչ թե ա­վե­լի կազ­մա­կերպ­ված ու ար­դյու­նա­վետ են աշ­խա­տե­լու, այլ դառ­նա­լու են ոչ պրո­ֆե­սիո­նալ ու քա­ղա­քա­կան իշ­խա­նու­թյան մա­հա­կը՝ ան­ցան­կա­լի մարդ­կանց դեմ։ Ա­վե­լին, հա­մա­կար­գի խն­դիր­նե­րը բարձ­րա­ձայ­նե­լու հա­մար այս «ա­մե­նաար­դար» իշ­խա­նու­թյան օ­րոք հե­ռաց­վե­ցին պրո­ֆե­սիո­նալ­ներ։ Հի­շենք, թե ինչ­պես փո­խոս­տի­կա­նա­պետ Հով­հան­նես Քո­չա­րյա­նին, ո­րը ոս­տի­կա­նու­թյան ու­ղե­ղա­յին կենտ­րոն­նե­րից մեկն էր, աշ­խա­տան­քից հե­ռաց­րին միայն այն պատ­ճա­ռով, որ հա­մար­ձակ­վել էր ոս­տի­կա­նու­թյան ո­լոր­տը հար­վա­ծի տակ դնող խն­դի­րը բարձ­րա­ձայ­նել։ Պատ­ճա­ռա­բա­նե­ցին, թե քա­ղա­քա­կան հայ­տա­րա­րու­թյուն է ա­րել, ինչն ան­թույ­լատ­րե­լի է, մինչ­դեռ այ­սօր հենց Փա­շի­նյանն է ու­ժա­յին կա­ռույ­ցում օ­րեն­քի խախտ­մամբ կեն­սագ­րու­թյուն չու­նե­ցող մի ե­րի­տա­սար­դի նշա­նա­կում և դա հա­մա­րում քա­ղա­քա­կան ո­րո­շում։ Իշ­խա­նու­թյա­նը պետք է ու­ժա­յին կա­ռույց­նե­րի ոչ թե ար­դյու­նա­վետ, նպա­տա­կա­յին աշ­խա­տանք, այլ վար­չա­պե­տի մտ­քին ե­կած ա­մեն մի աբ­սուր­դա­յին մտ­քի ի­րա­կա­նա­ցում, իսկ դրա հա­մար ա­մենևին էլ հար­կա­վոր չէ ու­նե­նալ ար­հես­տա­վարժ ոս­տի­կա­նու­թյուն ու ԱԱԾ։
Այս օ­րե­րին, երբ քրեա­կան մթ­նո­լոր­տը սր­վել, հան­ցա­գոր­ծու­թյուն­նե­րի թիվն էլ ա­ճել է, բո­լո­րը միա­բե­րան ա­նար­գան­քի սյու­նին են գա­մում ոս­տի­կա­նու­թյա­նը։ Իսկ ո՞րն է ի­րա­կա­նում այս կա­ռույ­ցի ա­ռա­քե­լու­թյու­նը։ Ոս­տի­կա­նու­թյու­նը, կո­պիտ ա­սած, հրա­ման­նե­րով աշ­խա­տող հա­մա­կարգ է, ո­րի լավ կամ վատ աշ­խա­տան­քը պայ­մա­նա­վոր­ված է այդ հրա­հանգ­նե­րի ո­րա­կով ու այն հն­չեց­նող մար­դու տես­լա­կա­նով։ Նույ­նիսկ ա­մե­նաաբ­սուր­դա­յին հրա­հանգն ա­մե­նապ­րո­ֆե­սիո­նալ ոս­տի­կա­նը չի կա­րող չկա­տա­րել, այ­լա­պես կս­տաց­վի, որ ար­հա­մար­հում է պե­տա­կան պաշ­տո­նյա­յին, տվյալ դեպ­քում` պե­տու­թյու­նը։ Այս հան­գա­ման­քով պայ­մա­նա­վոր­ված` տար­բեր իշ­խա­նու­թյուն­նե­րի ու ոս­տի­կա­նա­պե­տե­րի օ­րոք ոս­տի­կա­նու­թյան աշ­խա­տան­քի ո­րակն այլ է ե­ղել։
Բայց, ի վեր­ջո, այ­սօր­վա ի­րա­վի­ճա­կի պատ­ճա­ռը ո՞րն է։ Մի կող­մից` ան­լուրջ հրա­ման­ներ, մյուս կող­մից` ոս­տի­կան­նե­րից «թա­վիշ» քա­մե­լը։ ՈՒ­ժա­յին կա­ռույցն ու թա­վի­շը, ի­հար­կե, դժ­վար է կողք կող­քի դնե­լը, բայց Փա­շի­նյա­նի իշ­խա­նու­թյու­նում ինչն է շատ` հա­կա­սա­կան ի­րա­վի­ճակ­նե­րը։
Երբ ու­ժա­յին կա­ռույց­նե­րին զր­կում են ու­ժից ու փոր­ձում ինչ-որ ան­հաս­կա­նա­լի բա­րե­փո­խում­ներ ա­նել, ոչ միայն ոտ­նա­հա­րում են ու, ինչ­պես Փա­շի­նյա­նը կա­սեր, աղ­բարկղ են նե­տում սպա­յի պա­տի­վը, այլև իս­պառ ոչն­չաց­նում են պե­տա­կան կարևո­րա­գույն օ­ղակ­նե­րը, իսկ անվ­տան­գա­յին հա­մա­կար­գե­րը՝ զրո­յաց­նում։
ԱԱԾ-ն ու ոս­տի­կա­նու­թյու­նը քյա­րա­մյան­նե­րով լց­նե­լով` բա­րո­յա­կան ու հո­գե­բա­նա­կան ապ­տակ են հասց­նում ո­լոր­տի ի­րա­կան նվի­րյալ­նե­րին, ո­րոնք եր­կար տա­րի­ներ ան­խոնջ ծա­ռա­յել են պե­տու­թյա­նը՝ տուրք չտա­լով քա­ղա­քա­կան կա­մա­յա­կա­նու­թյուն­նե­րին։
Ռու­զան ԽԱ­ՉԱՏ­ՐՅԱՆ
Դիտվել է՝ 10518

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ